Թեհրանում հրդեհի հետևանքով փլուզվել է «Փլասքո» առևտրի կենտրոնը
Թեհրանում հրդեհի հետևանքով փլուզվել է «Փլասքո» առևտրի կենտրոնը,-հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության փոխանցմամբ՝ այսօր Թեհրանի «Փլասքո» առևտրային կենտրոնում խոշոր մաշտաբի հրդեհ է բռնկվել, որը, սակայն հրշեջներին չի հաջողվել մարել, և 12.00-ի սահմաններում այն ամբողջությամբ փլուզվել է:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում ծառայություն իրականացնող 30 հրշեջների ճակատագիրն անհայտ է:
Ենթադրվում է, որ փլատակների տակ են նաև երկու լրագրող, առևտրի կետերի մի քանի տերեր: Տուժել է մոտ 40 մարդ:
Փրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով օգնության են հասել բանակի ցամաքային ուժերի զինծառայողները, ճգնաժամային կառավարման խումբը ղեկավարում է Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը: