Իտալիայում հյուրանոցը մնացել է ձյան տակ
Կենտրոնական Իտալիայի լեռնային հատվածում գտնվող փոքրիկ հյուրանոցը ձյան տակ է հայտնվել: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Ձնակույտը եռահարկ հյուրանոցի վրա է թափվել, հավանաբար, ստորգետնյա ցնցումներից հետո: Եվրանյուզը գրում է, որ հյուրանոցում եղել է 20 զբոսաշրջիկ, անձնակազմի 7 անդամ:
Եղանակային վատ պայմանների պատճառով փրկարարները մի քանի ժամվա ընթացքում են հասել հյուրանոց: Ռիա նովոստին, հղում անելով Rainews24-ին, գրում է, որ փրկարարները արդեն դուրս են հանել առաջին զոհի մարմինը:
«Երկու մարդ է փրկվել: Հենց նրանք ենք ահազանգել և օգնություն խնդրել: Կան վիրավորներ, դեռևս հայտնի չէ, քանի մարդ է անհայտ կորել կամ նույնիսկ զոհվել»,- Ֆեյսբուքում գրել է Պեսկարա շրջանի ղեկավարը:
Նախօրեին, Լացիա, Աբրուցո և Մարկե շրջաններում 4 անգամ տեղի էր ունեցել 5,1-5,4 մագնիտուդով երկրաշարժ:
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայում հայտարարել են երկրաշարժի աղետալի հետևանքների մասին
- Իտալիայում երկրաշարժը ոչ մեծ ավերածություններ է առաջացրել
- Իտալիայում երկրաշարժ է տեղի ունեցել