Հարավային Կորեայի ընդդիմությունը քննադատել է դատարանին Samsung-ի ղեկավարին չձերբակալելու համար
Հարավային Կորեայի ընդդիմադիր քաղաքական գոծիչները քննադատել են Սեուլի դատարանի վճիռը, որով մերժվել է դատախազության՝ Samsung ընկերության փաստացի տնօրեն Լի Չժե Յոնին ձերբակալելու մասին պահանջը: ՏԱՍՍ-ը գրում է, որ քննությունը կասկածում է նրան կաշառակերության, ընկերության գումարները հափշտակելու և սուտ վկայություն տալու մեջ: Բայց դատարանը համարել է, որ ներկայացված ապացույցները բավարար չեն ձերբակալության համար:
«Ցավալի է, որ նման որոշում է կայացվել»,- ասել է երկրի նախագահի ընդդիմադիր թեկնածու Մուն Չժե Ինը: Նրա խոսքով, Լի Չժե Յոնի ձերբակալության պահանջի մերժումը հնարավոր է խանգարի քննության ընթացքին:
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը նույնպես կարծում է, որ դատարանի վճիռը կարող է խանգարել կոռուպցիոն սկանդալի անկախ հետաքննություն անցկացնելուն:
Samsung Electronics-ի փոխտնօրեն Լի Չժե Յոնը հոր հիվանդության պատճառով արդեն մի քանի տարի ընկերության փաստացի ղեկավարն է: Հետաքննության համաձայն, հենց նա է որոշել ֆինանսական աջակցություն ցուցաբերել երկրի նախագահ Պակ Կին Հեի մոտ ընկերուհուն:
Քննիչները կարծում են, որ Samsung Electronics-ը նախագահի ընկերուհու կողմից ղեկավարվող գերմանիայում գտնվող ընկերության հաշվին փոխանցել է մոտ 18 մլն դոլար՝ իբրև խորհրդատվական ծառայությունների համար, սակայն իրականում այդ միջոցներն ուղղվել են ձիերի ձեռքբերմանն ու նրա դուստրերի ուսուցմանը։ Բացի այդ, կորպորացիան մոտ 17 մլն դոլար է տրամադրել երկու ոչ կառավարական հիմնադրամների:
Samsung Electronics-ից հայտնել են, որ ներդրումները կատարվել են նախագահի ճնշման տակ, այդ իսկ պատճառով տվյալ իրավիճակում ընկերությունը տուժող կողմ է:
Հարակից հրապարակումներ`
- Samsung-ի ղեկավարի հարցաքննությունը տևել է 22 ժամ
- Հարավային Կորեայի նախագահի ընկերուհին դատարանում չի ընդունել մեղադրանքը
- Պան Կի Մունն ակնարկել է, որ դեմ չէ զբաղեցնել Հարավային Կորեայի նախագահի պաշտոնը
- Հարավային Կորեայի դատախազությունը կհրապարակի նախագահի անվան շուրջ կոռուպցիոն սկանդալի հետաքննության արդյունքները
- Հարավային Կորեայի նախագահին խորհրդարանն իմպիչմենտ հայտնեց
- Սեուլում հակակառավարական ակցիային ակնկալվում են 1,5 միլիոն մասնակից
- Հարավային Կորեայում ընդդիմությունն առաջարկել է արգելել նախագահին դուրս գալ երկրից
- Ամուսնալուծություն՝ կորեական ձևով
- Սեուլում նախատեսում են այսօր անցկացնել ամենաբազմամարդ հանրահավաքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան