«Ռեալի» ֆանատները շնորհակալություն են հայտնել Ռամոսի մորը որդու համար
«Ռեալի» ու «Սելտայի» միջև Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին հանդիպումից առաջ մադրիդյան թիմի ֆանատներն աջակցություն են հայտնել թիմի ավագ Սերխիո Ռամոսին։ Պաշտպանի մասին այսօր ողջ երկիրն է խոսում, քանի որ Իսպանիայի հավաքականի ավագն անցած շաբաթ երկու անգամ ենթարկվել է «Սևիլիայի» երկրպագուների կոպիտ վերաբերմունքին։
Վերջիններս թիմերի երկու խաղի ժամանակ վիրավորել են մադրիդյան թիմի ֆուտբոլիստի հարազատներին, ինչպես նաև մահ են մաղթել իրենց ակումբի սանին։ Կապված դրա հետ՝ «Սևիլիան» կարող է տուգանվել։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։
«Երկար կյանք մորը, որը ծնեց քեզ, Սերխիո»,- գրված էր «Ռեալի» ֆանատների՝ ֆուտբոլիստին հասցեագրված պաստառի վրա։