Գարո Փայլանը անցել է Հրանտ Դինքի դպրոցը . Սաֆրաստյան
«Պետության կողմից հովանավորված այլախոհության համար սպանությունը Թուրքիայում ոչ միայն կա, այլև շատ ակտուալ է դառնում»,- այսօր սփյուռքի նախարարությունում կազմակերպած «Հրանտ Դինք. 10 տարի անց» խորագրով կլոր սեղան-քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով՝ ժամանակակից Թուրքիայի բանտերում գտնվում են հազարավոր մարդիկ, տասնյակ հազարավոր մարդիկ և հասարակությունը, որը գտնվում է այդպիսի աննախադեպ ճնշման տակ պետության կողմից, պետք է անդրադառնա 10 տարվա առաջվա իրադարձությանը՝ Դինքի սպանությանը և փորձի հասկանալ ներկա իրավիճակի ակունքները:
Անդրադառնալով Գարո Փայլանին ու նրա գործունեությանը՝ Սաֆրաստյանն ասաց. «Այդ անվախ հայ մտավորականը, պատգամավորը, անցել է Հրանտ Դինքի դպրոցը և նա աշխատակցել է «Ակոս»-ին այն ժամանակ, երբ ղեկավարում էր այն Հրանտ Դինքը: Այնպես որ կարելի է ասել, որ այն սերմերը, որ թողել է Հրանտ Դինքը, հիմա արդեն ձևավորվում է, Թուրքիայում ձևավորվում է նոր անվախ հայ մտավորականություն»:
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիում բացվելու է թուրք լուսանկարչի ցուցահանդեսը՝ նվիրված Հրանտ Դինքի հիշատակին
- Դինքի ընկերները ցույց են կազմակերպել՝ պահանջելով արդար դատավարություն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները