«Վեստ Հեմի» խաղացողները չեն ուզում թիմում տեսնել Պայեին
Ինչպես երևում է, «Վեստ Հեմի» կիսապաշտպան Դիմիտրի Պայեն ստիպված է հեռանալ իր այժմյան ակումբից։ 29-ամյա ֆրանսիացին սկսել է ապստամբել այն բանից հետո, երբ ակումբը նրա տրանսֆերը 20 մլն ֆունտ ստեռլինգով չվաճառեց «Մարսելին»։ Ֆուտբոլիստը պնդում է, որ ֆրանսիական թիմ տեղափոխությունը պայմանավորված է ընտանեկան հանգամանքներով։
Տեղեկություն է տարածվել, որ Պայեն կարող է տեղափոխվել Չինաստան։
Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, «Վեստ Հեմի» ֆուտբոլիստները չեն ցանկանում խաղալ ֆրանսիացու հետ, որը, ըստ էության, գործադուլ է սկսել ակումբի դեմ։
Նշենք, որ ավելի վաղ Պայեի գործողությունների մասին բացասաբար է արտահայտվել է նաև «Վեստ Հեմի» ավագ Մարկ Նոբլը։