«Անժիի» նոր սեփականատերն ակումբն ամանորյա նվեր է ստացել
Մախաչկալայի «Անժիի» նոր սեփականատեր Օսման Կադիևը պատմել է, որ ֆուտբոլային ակումբն ամանորյա նվեր է ստացել իր ընկերոջից` նախկին սեփականատեր Սուլեյման Քերիմովից: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
«Առք ու վաճառք տեղի չի ունեցել: Ամանորից առաջ ինձ զանգահարել է իմ ընկեր Սուլեյման Քերիմովն ու ասել, որ ուզում է նվեր մատուցել: Մտածեցի, ուզում է ինձ ավտոմեքենա նվիրել: Հանդիպեցինք: Պարզվեց` խոսքն «Անժիի» մասին է: Ասաց, որ կամ պետք է լուծարի ակումբը, կամ հանձնի հուսալի մարդու: Ստիպված էի համաձայնվել:
Հիմա մեր գլխավոր խնդիրը միասնական դառնալն է` մի մեծ ընտանիքի նման: Սկսած հավաքարարից մինչև նախագահ պետք մեկ նպատակ ունենան` հաղթել ամեն խաղում: Այդ ժամանակ կունենանք ֆուտբոլ»,- ասել է Կադիևը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրից հետո «Անժին» վաստակած 20 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը: