«Մանչեսթեր Յունայթեդն» առաջին տեղից դուրս մղեց «Ռեալին»
2015/16 թթ. մրցաշրջանում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 689 մլն եվրո և այս ցուցանիշով գրավել է առաջին տեղը: 2-րդ հորիզոնականում «Բարսելոնն» է, որը վաստակել է 620,2 մլն: 11 տարի շարունակ առաջին հորիզոնականում գտնվող Մադրիդի «Ռեալն» այս անգամ եզրափակում է լավագույն եռյակը: Թիմը վաստակել է 620,1 մլն: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
Բացի այս երեք ակումբներից, նախորդ մրցաշրջանում ամենաշատ վաստակած թիմերի շարքում տեղ են գտել նաև «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն, «Արսենալը», «Չելսին», «Լիվերպուլը», «Յուվենթուսը», Դորտմունդի «Բորուսիան», «Տոտենհեմը», Մադրիդի «Ատլետիկոն», «Շալկեն», «Ռոման», «Միլանը», «Վեստ Հեմն» ու «Լեսթերը»: