Վարչապետը մարզպետներին հանձնարարեց ներկայացնել համայնք-մասնավոր հատված գործունեության պիլոտային ծրագրեր
Մարզային համայնքներում գործարար ակտիվության խթանման ու բյուջեի ծանրաբեռնվածության նվազեցման վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի այսօրվա նիստում նոր հանձնարարական տվեց ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին:
Մասնավորապես, հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել ու ՀՀ համայնքների ղեկավարներին տրամադրել համայնքերի կողմից մատուցվող ծառայությունների մասնավոր հատվածի միջոցով իրականացնելու, պատվիրակելու մեթոդական ուղեցույց և համապատասխան պայմանագրերի օրինակելի ձևեր:
«Մարզպետներին էլ հանձնարարում եմ եռամսյա ժամկետում համայնքների հետ համատեղ նախապատրաստել ու կառավարություն ներկայացնել մարզերում համայնք-մասնավոր հատված գործունեության պիլոտային ծրագրեր»,- նշեց վարչապետը:
Նրա խոսքերով՝ մարզային այցերի ժամանակ բազմաթիվ տեղերում տեսնում են՝ այն գործառույթները, որոնք համայնքները կատարում են, որտեղ կա բիզնես տրամաբանություն, բազմաթիվ առաջարկություններ կարող են առաջանալ, որը մասնավորը կարող է անել: Դա, ըստ նրա, կբերի համայնքի բյուջեի նվազեցմանը, գործառույթի կատարման թափանցիկությանն ու էֆեկտիվությանը:
Կարեն Կարապետյանը նշեց, որ դա վերաբերում է աղբահանությանը, արտաքին լուսավորությանը, առողջապահությանը և այլ ոլորտներին:
«Պարոն Լոքյան, հատուկ ուշադրություն եք դարձնում, ես ծանոթացել եմ մեթոդաբանությանը, կարծում եմ՝ բավականին լուրջ աշխատանք տրամադրող նյութեր կան», - ասաց Կարեն Կարապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բազմաթիվ հարկ վճարողներ ոչ համարժեք են ընկալել մեղմ վարչարարությունը և թույլ են տվել խախտումներ. վարչապետ
- Վարչապետի հանձնարարականով պետական մարմինները կիրականացնեն ներդրումային ծրագրերի գույքագրում
- Կարդիականացվեն քրեակատարողական հիմնարկներում մատուցվող բժշկական ծառայությունները
- Վարչապետի հանձնարարականների հիման վրա մշակվել է 101 իրավական ակտ, որից 51-ն ընդունվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան