
Մխիթարյանն ու Պոգբան ևս լքեցին Մոուրինյոյին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն միակն է, ով շարունակում է բնակվել «Լոուրի» հյուրանոցում: Մրցաշրջանի մեկնարկում պորտուգալացի մասնագետի «հարևաններն» էին թիմի նորեկներ Զլատան Իբրահիմովիչը, Հենրիխ Մխիթարյանը, Էրիկ Բային ու Պոլ Պոգբան:
Ինչպես տեղեկացնում է «Mirror»-ը, Իբրահիմովիչն ու Բային առաջինն էին հեռացել հյուրանոցից, իսկ հիմա «Լոուրին» լքել են նաև Պոգբան և Մխիթարյանը, ովքեր իրենց համար նոր տուն են գտել:
Դեռ պարզ չէ, Մոուրինյոն կշարունակի բնակվել «Լոուրիում», թե կհետևի իր սաների օրինակին: