Նադալն առանց մեծ դժվարության հաղթեց Բաղդատիսին
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն Ավստրալիայի Բաց առաջնության 2-րդ շրջանում 6:3, 6:1, 6:3 հաշվով առավելության է հասել Կիպրոսի ներկայացուցիչ Մարկոս Բաղդատիսի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է gotennis.ru-ն:
Հանդիպումը տևել է 2 ժամ, 14 րոպե: Այս երկու թենիսիստների անձնական դիմակայությունում այժմ հաշիվը 9:1 է` հօգուտ Իսպանիայի ներկայացուցչի:
Ավստրալիայի Բաց առաջնության 3-րդ շրջանում Նադալի մրցակիցը կլինի Գերմանիան ներկայացնող 19-ամյա թենիսիստ Ալեքսանդր Զվերևը, ով, իր հերթին, պարտության է մատնել ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին: