ՍԱՊԾ. Չփորձաքննել անհայտ ծագման միսն ու մսամթերքը
«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կենդանական ծագման մթերքի շուկայում սկսել է լայնամասշտաբ միջոցառումներ, որոնցից անմասն չի կարող մնալ նաև Գյումրին»: Գյումրիի մսի վաճառքով զբաղվող տնտեսավարողների և անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպություների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:
ՍԱՊԾ մամուլի ծառայության փոխանցմամբ, նա զգուշացրել է չընդունել և չիրացնել առանց ուղեկցող փաստաթղթերի, ակնհայտ կասկածելի կամ հիգիենիկ պայմանների խախտումով տեղափոխված մսեղիքը, ևս մեկ անգամ ներկայացրել է մսի շուկայահանմանը ներկայացվող՝ գործող անասնաբուժասանիտարական հիգիենիկ և անվտանգության պահանջները՝ հորդորելով համապատասխան աշխատանքներ տանել անհրաժեշտ պայմաններն ապահովելու ուղղությամբ:
ՍԱՊԾ ներկայացուցիչը տնտեսավարողներին տեղեկացրել է, որ Ծառայությունը քայլեր է ձեռնարկում կենդանիների մորթի համար բացառապես սպանդանոցային պայմաններ ապահովելու ուղղությամբ, ինչը բխում է նաև ՀՀ կառավարության ծրագրից: Վերահսկող կառույցից հորդորել են անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպություների ներկայացուցիչներին փորձաքննությունն իրականացնել բացառապես ՀՀ կառավարության հաստատած կարգի համապատասխան, շեղումների դեպքում անմիջապես տեղեկացնել Ծառայությանը և չփորձաքննել անհայտ ծագման միսն ու մսամթերքը:
«Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ մթերքի, առավել ևս՝ մսի հետ շփվող անձինք պարտավոր են պահպանել անձնական հիգիենայի կանոնները և կրել համապատասխան մաքուր արտահագուստ: Յուրաքանչյուր աշխատակցի պարբերական բուժզննությունը և համապատասխան սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է»,-իրացման կետերի աշխատակիցներին ասել է Անասնաբուժության տեսչության պետը:
Հարակից հրապարակումներ`
- Գումի մսի շուկայի՝ սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանող կետերը կփակվեն
- Գումի մսի շուկան՝ ՍԱՊԾ հորդորից հետո
- «Նոր Զովք»-ի տնօրենը ներողություն է խնդրում հաճախորդներից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան