Բազմաթիվ հարկ վճարողներ ոչ համարժեք են ընկալել մեղմ վարչարարությունը և թույլ են տվել խախտումներ. վարչապետ
Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադառնալով սեպտեմբերին իր կողմից հնչեցված հանձնարարականին՝ նշեց, որ այն վերաբերում էր ՓՄՁ-ներին, և ՓՄՁ սուբյեկտները այդ հանձնարարականը սխալ են ընկալել ու մեկնաբանել:
Սեպտեմբերին տեղի ունեցած կառավարության նիստերից մեկում վարչապետը հանձնարարել էր ՊԵԿ-ին հարկային ստուգումներ իրականացնել բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, իսկ ՓՄՁ-ներին անդրադառնալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Մինչդեռ, ըստ Կարեն Կարապետյանի, ՊԵԿ-ն ահազանգում է, որ բազմաթիվ հարկ վճարող սուբյեկտներ ոչ համարժեք են ընկալել ու մեկնաբանել այդ հանձնարարականը: Մասնավորապես առկա են հետևյալ բացասական երևույթները՝ իրացման շրջանառության, գների, աշխատողների թվաքանակի թերհայտարարագրում, ապրանքների մատակարարում առանց հաշվարկային փաստաթղթերի, ծախսերի ուռճացված թվերի ներկայացում, ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտում:
«Հարկ եմ համարում պարզաբանել, որ այսպես կոչված, մեղմ վարչարարությունը կարող է և պետք է վերաբերի բացառապես օրինապահ հարկ վճարողներին, և հարկերից խուսափելու ցանկացած դրսևորում անկախ հարկ վճարողի բնույթից պետք է կանխվի: Այդ կապակցությամբ ՊԵԿ-ին հանձնարարվում է հսկողություն սահմանել այս երևույթների նկատմամբ՝ կիրառելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործիքները և յուրաքանչյուր եռամսյակ տեղեկատվություն ներկայացնել ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությանը՝ արձանագրված խախտումների վերաբերյալ, պարբերաբար հրապարակել ինչպես օրինապահ, այնպես էլ խախտումներ թույլ տված հարկ վճարղների տվյալները»,- ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը նշեց նաև, որ այն հարկ վճարողներին, որոնք ՊԵԿ-ին առցանց հասանելի կդարձնեն իրենց հաշվապահական տվյալները և կամավոր կուղղեն ՊԵԿ-ի կողմից արձանագրած խախտումները, նման սուբյեկտներին չներառեն տարեկան ստուգումների ծրագրում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան