Կարդիականացվեն քրեակատարողական հիմնարկներում մատուցվող բժշկական ծառայությունները
Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց տրամադրվող բժշկական ծառայությունները կբարելավվեն: Այս մասին գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգը:
Ելնելով հիվանդանոցային ձևով բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման նկատառումներից՝ հայեցակարգով առաջարկվում է ծառայությունների բարեփոխման մի քանի տարբերակ։
«Առաջին՝ ազատությունից զրկված անձանց երկրորդային մասնագիտական բժշկական օգնությունը տրամադրել միայն քաղաքացիական հիվանդանոցներում և փակել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն և երկրորդ՝ վերազինել «Դատապարտյալների հիվանդանոցը» և այն վերափոխել որոշակի մասնագիտական ձևով բժշկական օգնություն և սպասարկում մատուցող հաստատության»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Հայեցակարգով առաջարկվում է նաև վերանայել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը, բողոքարկման ընթացակարգերը, ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու ընթացակարգի իրավական կարգավորումները՝ նախատեսելով բժշկի եզրակացության կամ հիվանդ ազատազրկված անձի (նրա ներկայացուցչի) դիմումի հիման վրա հարցն անմիջապես միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու հնարավորություն։
Նախատեսվում է մշակել նաև հացադուլ անողներին վերաբերող իրավական կարգավորումներ՝ հատկապես ուշադրություն դարձնելով հարկադիր սնուցմանը և հարկադիր բուժմանը: Քրեակատարողական առողջապահության ինստիտուցիոնալ համակարգի առնչությամբ որպես բարեփոխման հնարավոր տարբերակ առաջարկվում է մշակել համապատասխան օրենադրական փոփոխություններ՝ քրեակատարողական բուժօգնության ծառայությունը քրեակատարողական վարչության ենթակայությունից հանելու և այն կամ ՀՀ արդարադատության նախարարության կամ ՀՀ կառավարության անմիջական ենթակայությանը հանձնելու վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան