Լուիս Էնրիկե. «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղերն արդեն անեկդոտ են դարձել»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում 1։0 հաշվով տոնած հաղթանակից հետո նշել է, որ իր սաները շատ լրջորեն են վերաբերվել մրցակցին։ «Բարսելոնը» 2007 թ. մայիսի 5-ից հետո առաջին անգամ է հաղթել Սան-Սեբաստիանում։ Պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 26-ին։
«Երբ ֆուտբոլիստ էի, հաղթել եմ այս մարզադաշտում, իսկ մարզչի կարգավիճակում դա մինչ օրս չէր հաջողվում ինձ,- Էնրիկեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Նույնիսկ հաղթանակից հետո դա անեկդոտ է մնում։ Այս թիմի հետ նրա մարզադաշտում խաղալը շատ ծանր է։ Հաշվի առնելով մրցակցի խաղամակարդակը՝ գործեցինք շատ լրջորեն ու արդյունավետ։ Պատասխան հանդիպումը, անկախ առաջին խաղի ելքից, բարդ կլինի»։