Սեբաստիան Կուրց. Մենք ԵԱՀԿ երևանյան գրասենյակը փակելու մտադրություն չունենք
«Մենք ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատանքը գնահատում ենք կարևոր ու արժեքավոր և չունենք գրասենյակը փակելու ծրագրեր կամ մտադրություններ»:
«Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը:
Խոսելով ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունների մասին, Կուրցը հիշեցրել է, որ այս տարի լրանում է «Մադրիդյան սկզբունքները» բանակցային սեղանին դնելու տասը տարին:
«Դրանք ներառում են հարցի համընդհանուր կարգավորման բոլոր բաղադրիչները: Երբ մենք կգանք վերջնական համաձայնագրին, կարեւոր կլինի համոզվել, որ բոլոր շահագրգիռ հայերի եւ ադրբեջանցիների շահերն ու իրավունքները հաշվի են առնվել»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան