Գևորգ Սաֆարյանը խղճի բանտարկյալ է. Հայտարարություն
Հասարակական մի շարք կազմակերպություններ «տոնածառի գործով» 2 տարվա ազատազրկման դատապարտված Գևորգ Սաֆարյանի վերաբերյալ հայտարարություն են տարածել՝ նրան համարելով խղճի բանտարկյալ:
«Շուրջ մեկ տարի տևած դատավարությունից հետո՝ 2017թ. հունվարի 16-ին, «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման:
Նա և այլ ակտիվիստներ 2015թ. դեկտեմբերի 31-ի գիշերը փորձել էին Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչին ոստիկանները կոպտորեն խոչընդոտել էին և չորս հոգու բերման ենթարկել 2016թ. հունվարի 1-ի գիշերը: Նրանց մեջ էր նաև Գևորգ Սաֆարյանը, սակայն ի տարբերություն մյուս երեք քաղաքացիների, Գևորգ Սաֆարյանին ձերբակալել էին, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:
Գևորգ Սաֆարյանի գործով դատարանի վճիռը հերթական անգամ ընդգծեց Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական համակարգի քաղաքականացված լինելու և խղճի բանտարկյալներ ունենալու փաստը:
Հաշվի առնելով այն, որ Գևորգ Սաֆարյանը աչքի էր ընկնում անարդարության դեմ իր պայքարով, մշտապես ակտիվ մասնակցություն էր ունենում տարբեր հավաքների և իշխանությունների հասցեին հնչեցնում էր սուր քննադատություններ, կանխատեսելի էր դատավճռի բովանդակային մասը, որը հրապարակվեց դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից, ով հայտնի է հանրության շրջանում որպես քաղաքական և քաղաքացիական հայացքներ ունեցող անձանց նկատմամբ առավել խիստ պատիժներ նշանակելով:
Տարվա սկզբում կայացված դատավճիռը վկայում է, որ առաջիկա ընտրություններից առաջ իշխանություններն այս կերպ իրենց դիրքորոշումն են ներկայացնում քաղաքացիական ակտիվիստների կողմից երկրում իրական ժողովրդավարության հաստատման փորձերի դեմ:
Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները, Գևորգ Սաֆարյանի նկատմամբ դատավճիռը գնահատում ենք հաշվեհարդար նրա՝ իշխանության հասցեին արված սուր քննադատության համար,Գևորգ Սաֆարյանին համարում ենք խղճի բանտարկյալ և պահանջում նրան անհապաղ ազատ արձակել:
Հայտարարության տակ ստորագրել են հետևյալ կազմակերպությունները՝
Հայաստանի հելսինկյան կոմիտե իրավապաշտպան ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հարակից հրապարակումներ`
- Հենց հիմա գանգատ ներկայացրեք ՄԻԵԴ, ՄԱԿ. Իրավապաշտպանի հորդորը՝ Սաֆարյանի փաստաբանին
- Պաշտպանը չի մեկնաբանում Գևորգ Սաֆարյանի դատավճիռը
- Սաֆարյանի գործով դատարանը պատվեր կատարեց. Փաստաբան
- Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման. «Տոնածառի գործ»
- Այսօր կհրապարակվի «տոնածառի գործով» Գևորգ Սաֆարյանի դատավճիռը
- «Տոնածառի գործով» պաշտպան. Գևորգ Սաֆարյանին նման մեղադրանք է առաջադրվել ընդդիմադիր լինելու համար
- «Տոնածառի գործ». Դատախազը Գևորգ Սաֆարյանի համար 2.5 տարի ազատազրկում պահանջեց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան