Մարիա Սակկարի. «Հիմա խաղում եմ այն թենիսիստուհիների դեմ, որոնց խաղը դիտել եմ մանուկ հասակում»
21-ամյա հույն թենիսիստուհի Մարիա Սակկարին, ով դուրս է եկել «Australian Open»-ի երրորդ շրջան, մեկնաբանել է այդ նվաճումը։
«Մինչև հիմա չեմ կարողանում հավատալ։ Դա երազանք է։ Ես աճել եմ՝ նայելով այն թենիսիստուհիների խաղը, որոնց հետ հիմա խաղում եմ։ Երբ ավելի փոքր էի, չէի կարողանում հավատալ, որ այստեղ կհասնեմ մինչև երրորդ շրջան, կխաղամ այդ թենիսիստուհիների հետ։
Քչերին է նման բան հաջողվում։ Մինչև հիմա չեմ կարողանում հավատալ, ուստի չեմ կարող պատմել, թե ինչպես եմ ինձ զգում»,- Սակկարիի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։