«Ռոշեն» ընկերության՝ Լիպեցկում գտնվող գործարանի 700 աշխատակից կկրճատվի
Roshen ընկերությունը Լիպեցկում կկրճատի 700 աշխատակցի, քանի որ 2017թ-ի ապրիլից գործարանը փակվելու է: Այս մասին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից, գրում է Գազետա.ռու-ն:
«Արտադրական ծավալների նվազեցման պատճառով գործարանում պարբերաբար կրճատումներ են եղել, հիմա աշխատում է 700 մարդ, բայց նրանք տեղեկացված են, որ ապրիլից գործարանն ամբոջությամբ կանգնելու է»,- հայտնել են ընկերությունից:
Roshen-ից նաև պարզաբանել են, որ 2013թ-ից սկսած Լիպեցկում գտնվում հրուշակեղենի գործարանի արտադրական ծավալները կրճատվել են 3 անգամ ՝ Ռուսաստանի կողմից Roshen–ի հրուշակեղենի վրա դրված արգելքի հետևանքով: