Սեյրան Օհանյանը կներգրավվի Օսկանյան-Դալլաքյան-Սարգսյան դաշինքում
Սեյրան Օհանյանը ներգրավվածություն կունենա «Համախմբում», «Երրորդ Հանրապետություն» և Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունների կազմած դաշինքում: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը:
«Նա այս պահին կուսակցական չէ, ես կարծում եմ, այդպես էլ կմնա, որովհետև մենք դաշինքը ընդլայնելու խնդիր ունենք: Դա, կարծում եմ, մեզ հնարավորություն կտա տարբեր տեսակի ձևաչափեր անել հետագային, երբ այլ դաշինքներ կամ այլ քաղաքական ուժեր մեզ միանան: Կորիզն արդեն ձևավորվել է: Բայց խնդիրը դրված է հնարավորինս մեծ կոնսոլիդացիա ձևավորել ու գնալ ընտրությունների մեծ դաշինքով՝ երկրում իշխանափոխություն իրականացնելու համար», -հավելել է Օսկանյանը:
Հարցին, թե ինչո՞ւ Սեյրան Օհանյանը կտրուկ որոշեց տեղափոխվել ընդդիմադիր դաշտ, Օսկանյանը պատասխանել է, որ ցանկացած հայրենասեր մարդ կարող էր նման համարձակ քայլի գնալ. «Նա մտահոգ է երկրի ապագայով, տեսնում է խնդիրները ու նրա համախոհներից մեկը ես եմ»:
Օսկանյանի խոսքով, իր և Օհանյանի միությունը հասարակությանը այլընտրանք կարող է լինել գործող իշխանություններին:
Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության հետ բանակցություններին, ապա Օսկանյանն ասել է, որ տարաձայնություններ այդ կուսակցության հետ չունեն և չի բացառում ապագայում նրանց միասնությունը, ուղղակի խնդիրն այն է, որ «Ժառանգություն»-ում հստակ որոշում չունեն անելիքների մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան