Սերենա Ուիլյամս. «Բենչիչն ու Շաֆարժովան մեկնարկի համար գերազանց մրցակիցներ են»
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մեկնաբանել է Լուցի Շաֆարժովայի հետ Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանի խաղը։ Հիշեցնենք, որ Սերենան երկու սեթում 6։3, 6։4 հաշվով պարտության է մատնել չեխ թենիսիստուհուն։
«Շաֆարժովայի հետ վերջին անգամ հանդիպել ենք 2015 թ. «Ռոլան Գարոսի» եզրափակչում, ուստի նրա հետ արդեն երկրորդ շրջանում խաղալը հեշտ չէր։ Բայց ես շատ երջանիկ եմ, որ կարողացա հաղթահարել այդ արգելքը։ Խաղացել եմ ուժեղ մրցակիցների հետ, և մրցաշարն սկսելու համար դա լավ միջոց է։
Շաֆարժովան լավագույն տասնյակի նախկին խաղացող է։ Դա հիանալի ելույթ էր։ Կարծում եմ, որ արժանի խաղ եմ ցուցադրել։ Դա ծանր խաղ էր։ Լուցին շատ լավ խաղացող է»,- Ուիլյամսի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Երրորդ շրջանում Սերենան կխաղա պակաս ուժեղ մրցակցի՝ Նիկոլ Գիբսի հետ, որն այս մրցաշարն սկսել է աշխարհի 92-րդ ռակետի կարգավիճակում։