Սերեսո. «Գրիզմանը դեռ երկար կլինի մեր խաղացողը»
«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն մեկնաբանել է հարձակվող Անտուան Գրիզմանի՝ ամռանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին լուրը։
«Չգիտեմ, թե ինչ հետաքրքրություն ունի «Մանչեսթեր Յունայթեդը» Գրիզմանի նկատմամբ։ Բայց կարող եմ ասել, որ նա դեռ երկար կլինի «Ատլետիկոյի» խաղացողը»,- Սերեսոյի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հարձակվողի համար վճարել 100 մլն եվրո։
2014 թ. Գրիզմանը «Սոսյեդադից» «Ատլետիկո» է տեղափոխվել 30 մլն եվրոյով։ Մադրիդյան ակումբի հետ նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թ.։