Վարդան Օսկանյան. Եթե Քոչարյանը կարող է օգտակար լինել, ես կցանկանայի, որ այդ օգտակարությունը լիներ
«Իմ կապերը Ռոբերտ Քոչարյանի հետ նախկինում եղել են, հիմա էլ կան: Եթե ինչ-որ տեղ Քոչարյանն անուղղակիորեն կարող է օգտակար լինել, ես կցանկանայի, որ այդ օգտակարությունը լիներ»,-«Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարեց «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը:
«Ազատության» լրագրողի հարցին՝ կցանկանա՞ք, որ Ռոբերտ Քոչարյանը լինի Ձեր կուսակցության դաշինքում, Վարդան Օսկանյանը պատասխանեց. «Դա ինքը պետք է որոշի: Եթե ուզենա քաղաքական պրոցեսներում ներգրավված լինել, դա իր որոշելիքն է»:
Վ. Օսկանյանը հրաժարվեց խոսել նախկին նախագահի հետ համագործակցության ապագա հեռանկարի մասին, քանի դեռ ինքը՝ Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքական ներգրավվածության մասին հայտարարություն չի արել:
«Համախմբում» կուսակցությանա առաջնորդը նաև հավելեց, թե Ռոբերտ Քոչարյանը առնչություն չունի ոչ կուսակցության, ոչ էլ իրենց ձևավորված նախընտրական դաշինքի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյանը կներգրավվի Օսկանյան-Դալլաքյան-Սարգսյան դաշինքում
- Հանդիպել են Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան