Ծառուկյանի երեք փեսաները կընդգրկվեն նրա ղեկավարած դաշինքում. «Ժամանակ»
Գագիկ Ծառուկյանն այս օրերին զբաղված է նախընտրական ցուցակի կազմման աշխատանքներով: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ծառուկյանի դաշինքում նոր մարդկանց պակաս չի լինի: Ցուցակում կլինեն ինչպես իր նախկին թիմակիցները, այնպես էլ իր հետ երբևէ առնչություն չունեցած անձիք:
Ըստ թերթի, Գագիկ Ծառուկյանը որոշել է իր 3 փեսաներին՝ Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդուն՝ Դավիթ Մանուկյանին, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին և Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին ընդգրկել նախընտրական ցուցակ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա