13-ամյա ֆուտբոլիստի համար «Մանչեսթեր Սիթին» 202,000 եվրո է վճարել
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» գնել է 13-ամյա պաշտպան Ֆինլի Բերնսի տրանսֆերը «Սաուտենդ Յունայթեդից», որը հանդես է գալիս Անգլիայի 3-րդ դիվիզիոնում: Պատանի ֆուտբոլիստի համար անգլիական թիմը վճարել է 202,000 եվրո: Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը:
«Սաուտենդ Յունայթեդի» ակադեմիայի տնօրեն Ռիկի Դունկանի խոսքերով` ակումբը հետաքրքրված է, որ իր երիտասարդ սաները հասնեն մինչև առաջին թիմ: «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը ձեռնտու է եղել կողմերից երկուսին էլ:
Հավելենք, որ բացի «Մանչեսթեր Սիթիից», Բերնսի ծառայություններով հետաքրքրված են եղել նաև անգլիական ևս երեք ակումբներ` «Լիվերպուլը», «Չելսին» ու «Արսենալը»: Ֆուտբոլիստն ընտանիքի հետ միասին որոշում է կայացրել, թե որ ակումբին նախապատվությունը տա: Ընտրությունը կանգ է առել հենց «Մանչեսթեր Սիթիի» վրա: