Դժբախտ պատահար` Ավստրալիայի Բաց առաջնության ժամանակ
Մելբուռնում շարունակվում է թենիսի Ավստրալիայի Բաց առաջնությունը: Մրցաշարի հերթական օրը դժբախտ պահատար է տեղի ունեցել, սրը խլել է 3 մարդու կյանք: Ավելի քան 20 երկրպագուներ վնասվածքներ են ստացել:
Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, Օլիմպիական ավանում` կորտերի հարևանությամբ, մեքենան մխրճվել է հանդիսականների մեջ: Վարորդը, ով ընտանեկան բռնության մեղադրանքով հետախուզման մեջ էր, ձերբակալվել է:
Ավտովթարի հեղինակն ամեն ինչ արել է գիտակցաբար, իսկ ձերբակալման պահին վարորդի մարմնի վրա հայտնաբերվել է դանակի հարվածից ստացած վնասվածք: Ոստիկանները նրան կարողացել են կանգնեցնել և մեքենան առգրավել` հրազենով վերջինիս ձեռքին կրակելուց հետո միայն:
Ավստրալիայի ոստիկանությունը կատարվածն ահաբեկչություն չի համարում: Ավստրալիայի Բաց առաջնության հանդիպումները կշարունակվեն նախատեսվածի համաձայն: