Օզբիլիս. «Ուրախ եմ, որ երկարատև դադարից հետո դարձա գոլի հեղինակ»
Թուրքիայի Գավաթի խաղարկության խմբային փուլում «Բեշիկթաշը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է «Դարիջային»: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով լիովին ապաքինվել է վնասվածքից, մասնակցել է հանդիպմանն ու դարձել գոլի հեղինակ:
Արազը 70-րդ րոպեին տուգանայինից խփել է իր թիմի հաղթական գոլը, որից հետո ինստագրամի իր էջում կիսվել է տպավորություններով:
«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա հանդես գալ 90 րոպե և երկարատև դադարից հետո նաև դարձա գոլի հեղինակ»,- գրել է Օզբիլիսը:
Հավելենք, որ այս հաղթանակից հետո «Բեշիքթաշը» վաստակած 13 միավորով գլխավորում է D խմբի մրցաշարային աղյուսակը: