Անվտանգության նկատառումներից ելնելով` Հայաստան-Ուզբեկստան հանդիպումը չի կայանա
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն էր ձեռք բերել Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ` երկու երկրների ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպման անցկացման վերաբերյալ: Հանդիպումը նախատեսված էր անցկացնել ս.թ. փետրվարի 12-ին` Թուրքիայի Անթալիա քաղաքում:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում Թուրքիայի տարածքում հաճախակի բնույթ են կրում ահաբեկչական ակտերը, անվտանգության նկատառումներից ելնելով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել հրաժարվել Ուզբեկստանի հավաքականի հետ ընկերական հանդիպումից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին