Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո է տեղի ունեցել Ստոկհոլմում
Ստոկհոլմի «ABF» կենտրոնում հունվարի 19-ին տեղի է ունեցել Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկո, որին մասնակցել են պատգամավորներ, մտավորականներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, իր ելույթում անդրադառնալով Դինքի ժառանգությանը, նշել է, որ Հրանտ Դինքն այն եզակի գործիչներից էր, որ Թուրքիայում բաց տեքստով խոսում էր հարևան ժողովուրդների միջև երկխոսության ծավալման անհրաժեշտության մասին, առաջիններից էր, որ չէր վախենում համարձակորեն խոսել Հայոց ցեղասպանության մասին՝ համոզված լինելով, որ երկու ժողովուրդները կարող են համատեղ ջանքերով հաղթահարել ցեղասպանության հետևանքները։
Ըստ ՀՀ դեսպանի, այսօր՝ Դինքի սպանությունից մեկ տասնամյակ անց, նրա օրինակով ոգեշնչված շատերն են բարձրացնում նրա պայքարի ջահը հանուն ժողովրդավարության, Թուրքիայում ապրող բոլոր ազգային փոքրամասնությունների հավասարության և մարդու իրավունքների։
Միջոցառմանը ելույթ են ունեցել պատգամավոր, Թուրքիայում մարդու իրավունքների հարցով շվեդական կոմիտեի նախագահ Դեսիրե Պետրուսը, շվեդական PEN ասոցիացիայի գլխավոր քարտուղար Աննա Լիվիոն Ինգվարսոնը, Շվեդիայի լրագրողների միության նախագահ Յոնաս Նորդլինգը, «Amnesty International» Շվեդիայի մասնաճյուղի ներկայացուցիչ Անդրեա Բոդեկուլը, «SvD» օրաթերթի փոխնախագահ Անդերշ Բյորկմանը, Շվեդիայում քրդական համադրող խորհրդի նախագահ Քեյա Իզոլը, Շվեդիայում հայտնի լրագրող Քուրդո Բակշին։
Հուշ-երեկոյի ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև շվեդահայ համայնքի ներկայացուցիչներ՝ Շվեդիայում հայկական կազմակերպությունների համադրող խորհրդի նախագահ Արշակ Գավաֆյանը, խորհրդի խոսնակ, ցեղասպանագետ Վահագն Ավետյանը, համայնքի հոգևոր հովիվ Եղիշե Ավետիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիում բացվելու է թուրք լուսանկարչի ցուցահանդեսը՝ նվիրված Հրանտ Դինքի հիշատակին
- Քուրդ կուսակցապետը բանտից նամակ է հղել Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ
- Դինքի գաղափարները, մտքերը, տեսակետները ապրում են և կշարունակեն ապրել. Հրանուշ Հակոբյան
- Գարո Փայլանը անցել է Հրանտ Դինքի դպրոցը . Սաֆրաստյան
- Դինքի ընկերները ցույց են կազմակերպել՝ պահանջելով արդար դատավարություն
- Դինքի սպանության կազմակերպիչներից Էրհան Թունջելը գիրք է գրել սպանության մասին
- ԵԱՀԿ-ն կոչ է անում մեծացնել ջանքերը՝ Հրանտ Դինքի սպանության պատվիրատուներին բացահայտելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան