Մարիա Գևորգյանը` 2-րդ տարին անընդմեջ Հայաստանի չեմպիոնուհի
Ավարտվեց Հայաստանի կանանց 2017 թ. շախմատի առաջնությունը: Վերջին տուրում Մարիա Գևորգյանն առավելության հասավ Նարե Առաքելյանի նկատմամբ, իսկ մրցաշարի առաջատար Սիրանուշ Ղուկասյանը պարտվեց Աննա Հայրապետյանին: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
9-րդ տուրից հետո Գևորգյանն ու Ղուկասյանը վաստակեցին 6.5-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Գևորգյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց շախմատի Հայաստանի չեմպիոնուհի:
Սուսաննա Գաբոյանն ու Աննա Հայրապետյանը վաստակեցին 6-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Գաբոյանը դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ Հայրապետյանը գրավեց 4-րդ հորիզոնականը: