«Տաշիր»-ն Արցախում տարբեր ծրագրեր է նախատեսում իրականացնել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին ընդունել է Հայաստանում «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահը բարձր է գնահատել «Տաշիր» ընկերությունների խմբի բարեգործական գործունեությունն Արցախում, նշելով, որ այն մեծապես նպաստում է մեր երկրի շենացմանն ու ժողովրդի կենսապայմանների բարելավմանը և հույս հայտնելով, որ հետագայում ևս համագործակցությունը կշարունակվի նույն արդյունավետությամբ:
Հարակից հրապարակումներ`
- «Տաշիր»-ը բանակցում է Ղարաբաղի էլեկտրական ցանցերը ձեռք բերելու շուրջ. «Ժամանակ»
- «Տաշիր». Ստեփանակերտի հիվանդանոցը կառուցված է, մյուս ծրագրերն ընթացքի մեջ են