Արա Զոհրաբյան. Պետք է պաշտպանել Ալեքսանդր Լապշինին
Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
Այս որոշումը կարող է բողոքարկվել Մինսկի քաղաքային դատարան՝ 10-օրյա ժամկետում։
Որոշումը դեռ չեն տրամադրել Ալեքսանդր Լապշինի փաստաբաններին։ Վերջիններիս հաջողվել է քաղվածք կատարել որոշումից:
Հայաստանի փաստաբանների պալատի կողմից ստեղծված աշխատանքային խումբը աշխատում է այս հարցով և իր հնարավորությունների սահմաններում մասնագիտական օժանդակություն կցուցաբերի Լապշինին։
«Ալեքսանդր Լապշինը մեր պաշտպանության կարիքն ունի։ Բոլոր իրավաբան և լրագրող գործընկերներիս կոչ եմ անում միանալ Ալեքսանդր Լապշինի պաշտպանությանը»,-տարածած հայտարարության մեջ նշել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Լապշինի դեմ կատարվածը լուրջ վտանգ է խոսքի ազատության ու մարդու իրավունքների տեսանկյունից. Պաշտպան
- ԱՄՆ Պետդեպն անդրադարձել է բլոգեր Լապշինի արտահանձմանը
- Ալեքսանդր Լապշինի պաշտպանության հարցով Արա Զոհրաբյանը դիմել է Ռուսաստանի և Բելառուսի գործընկերներին
- Լավրովը դեմ է արտահայտվել Լապշինի արտահանձնմանը
- «Ազատություն Լապշինին». Ակցիա Բելառուսի դեսպանատան դիմաց