
ԱՄՆ 45-րդ նախագահի երդման արարողությունը մեկնարկել է
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ 45-րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը :
Քիչ առաջ ժամանել են Բարաք Օբաման կնոջ՝ Միշել Օբամայի հետ, Բիլ Քլինթոնը կնոջ՝ Հիլարի Քլինթոնի հետ:
Բազմաթիվ հեռուստաընկերություններ արարողությունն ուղիղ եթեր են հեռարձակում:
Հիշեցնենք, որ երդմնակալության արարողության ժամանակ անվտանգությունը կհսկեն համապատասխան մարմինների 28 հազար աշխատակիցներ: Անվտանգության ուժերը կաշխատեն ուժեղացված ռեժիմով, արարողությանը նախատեսվում է 900 հազար մարդու մասնակցություն: Որոշ տեղեկություններով, արարողության համար ծախսվել է 100 մլն դոլար:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփն առաջին հրամանները կստորագրի հենց երդմնակալության օրը
- Ինչպես են Վաշինգտոնում պատրաստվում Թրամփի երդմնակալությանը