Ընտրատեղամասերում տեսախցիկների բացակայությունը չի ազդի ընտրությունների թափանցիկության վրա. Մուկուչյան
Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում եթե տեսանկարահանում չիրականացվի, ապա դա չի կարող ազդել ընտրությունների թափանցիկության վրա: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Ես կարծում եմ, որ Ընտրական օրենսգրքում ամրագրված են այնպիսի իրավակարգավորումներ, որոնք առանց այդ էլ լիարժեք հնարավորություն են տալիս ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին հետևել ընտրական գործընթացին և իրականացնել հանրային վերահսկողություն: Այս առումով, մեր օրենսդրության մեջ ամրագրված թափանցիկության հետ կապված իրավական դրույթներն ամբողջական են և լիարժեք», - հավելեց Մուկուչյանը:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ հնարավոր է՝ ընտրությունների օրը ընտրատեղամասերում տեսախցիկներ չլինեն:
Պարոն Մուկուչյանը ներկայացրեց, որ հայտարարված գնման գործընթացին մասնակցելու հայտ է ներկայացրել մեկ ընկերություն, որը պատրաստ է տեղադրել տեսախցիկներ ընտրատեղամասերում և նրա պահանջած գումարը շատ ավելին է, քան նախատեսված էր այդ գործառույթի իրականացման համար։
«Ըստ էության, հարցը քննարկման փուլում է, քանի որ այդ կազմակերպության պահանջած գումարը շատ ավելին է, քան նախատեսված է այդ գործառույթների համար։ Հիմա, բնականաբար, քննարկվում են կազմակերպչական այլ տարբերակներ։ Թե ինչպիսին կլինեն արդյունքները, այդ մասին հանձնաժողովը հետագայում լիարժեք տեղեկություն կներկայացնի»,– բացատրեց Տիգրան Մուկուչյանը։
Նրա ներկայացմամբ, խոսքը 2000 ընտրատեղամասերում տեսախցիկ տեղադրելու մասին է և դրան համապատասխան պետք է ծրագրային աշխատանքներ իրականացվեն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան