Լրատվական դաշտում ուշագրավ պրոցեսներ են տեղի ունենում. «Հրապարակ»
Ապրիլի 2-ին սպասվող ընտրություններին ընդառաջ ուշագրավ պրոցեսներ են տեղի ունենում նաև լրատվական դաշտում։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Մասնավորապես, ոմանք արագ գրանցում և վաճառքի են հանում առցանց լրատվական կայքեր, որոնք թեև չեն զբաղվում դասական լրատվության ստեղծմամբ (նյուզմեյքինգով) և չունեն վարկանիշ, սակայն կարող են նախընտրական քարոզչություն իրականացնել և որոշակի դերակատարում ունենալ։
Ֆեյսբուքում բավարար տարածում ունեցող էջերի ու պրոֆիլների միջոցով այս կայքերում տեղադրված քարոզչական ու հատկապես հակաքարոզչական նյութերը կտարածեն և դիտումներ ցույց կտան պատվիրատուներին։ Նորաստեղծ բիզնես-կայքերն իրար նման են դիզայնով և ծախսված ռեսուրսների քանակով, ինչը խոսում է այն մասին, որ հիմքը նույն «շաբլոնն» է։
Դրանց արժեքն էլ տատանվում է 100-150 հազար դրամի շրջանակներում։ Սա, ըստ էության, լրատվական դաշտի և լրագրողական սկզբունքների դեմ ուղղված հերթական քայլն է, որով վերջնականապես կվարկաբեկեն մամուլն ու լրագրողներին»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան