Իրանը ավելի քան 400 դոլարով նվազեցրել է Հայաստանից մուտք գործող ավտոմեքենաների երաշխիքային սակագինը
Իրանը ավելի քան 400 դոլարով նվազեցրել է Հայաստանից մուտք գործող ավտոմեքենաների երաշխիքային սակագինը,-հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրան մաքսային ծառայությունը որոշում է կայացրել Հայաստանից ժամանակավորապես Իրան մուտք գործող ավտոմեքենաների համար նախկինում 500 ԱՄՆ դոլարի փոխարեն սահմանված երաշխիքային սակագինը իջեցրել է՝ հասցնելով 90 դոլարի:
Իրանի մաքսային ծառայության հաղորդմամբ՝ փաստաթղթավորումը ներկայում իրականացվում է Նորդուզ անցակետում:
Հիշեցնենք, որ 2016թ. օգոստոսի 11-ից ուժի մեջ է մտել Իրանի և Հայաստանի միջև ստորագրված վիզային ռեժիմը չեղարկելու մասին պայմանագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին