Ճիշտը դաշինքով գնալն է. ՀԺԿ-ի համագումարի արդյունքները
Հայաստանի Ժողովրդական կուսակցությունն այսօր տեղի ունեցած աշխատանքային համագումարում կուսակցության նախագահ է վերընտրվել Ստեփան Դեմիրճյանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Գրիգոր Հարությունյանը:
«Համագումարում քննարկվել է երկրի ընդհանուր իրավիճակ, և բնականաբար նախընտրական նախապատարաստությունների հարցը», -ներկայացրեց Հարությունյանը:
Այդուհանդերձ, համագումարը չի որոշել, թե ինչ ձևաչափով է կուսակցությունը մասնակցելու խորհրդարանական ընտրություններին:
«Բայց ընդհանուր տրամադրությունն այնպիսին է, որ այսօր ոչ մի քաղաքական ուժ միայնակ չի կարող այս պետական մեքենայի դեմն առնել և ճիշտը համախմբված, միասնական շարժում է պետք, որպեսզի իշխանական մեքենայի դեմը հնարավոր լինի պահել: Մենք գտնում ենք, որ հզոր դաշինք է պետք», - փոխանցեց Գրիգոր Հարությունյանը:
Մեր դիտարկմանը, թե արդեն իսկ ուրվագծվել են ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած դաշինքները՝ Ծառուկյանի շուրջ, ԵԼՔ-ը, Օսկանյան-Դալլաքյան-Սարգսյան, որի՞ն է հակված միանալ ՀԺԿ-ն, Հարությունյանը պատասխանեց. «Դաշինքային բանակցություն որևէ ուժի հետ մենք չենք ունեցել: Բայց այս պահին որևէ որոշում չունենք»:
Ինչ վերաբերում է Հայ Ազգային կոնգրեսի հետ միանալուն, Հարությունյանն ասաց, որ քննարկումներ եղել են ՀԱԿ-ի հետ, բայց ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին վերջնական որոշում դեռ չկա:
«Ում հետ կլինենք, ոնց կանենք՝ մի քիչ սպասեք», -հորդորեց Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան