Չինաստանի տնտեսական աճը 2016թ-ին կազմել է 6,7%
2016թ-ին Չինաստանի ՀՆԱ-ն աճել է 6,7%-ով, հաղորդում է Չինաստանի Ժողովրդական հանրապետության պետական վիճակագրական ծառայությունը:
Ընդ որում` նախորդ տարվա չորրորդ եռամսյակում գրանցվել է 6,8% տնտեսական աճ:
2016թ-ի պետական ծրագրով, որը հաստատվել էր Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի կողմից, նախատեսվում է, որ տնտեսական աճը կլինի 6,5-7% սահմաններում: Այդուամենայնիվ, ինչպես հաղորդում են դիտորդները, տնտեսական աճի ցուցանիշները 1990թ-ից այս կողմ ամենացածր մակարդակում են:
Տնտեսական աճը, որը Չինաստանում բախվում է պարտքերի բարձր մակարդակի խնդրի, որոշ ճյուղերում ավելցուկային հզորությունների առկայության հետ, ապահովվել է բյուջետային ներդրումների և բանկային վարկերի միջոցով:
Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ 2017թ-ին չինական տնտեսությունը կգրանցի 6,5% աճ, և միևնույն ժամանակ զգուշացնում է առկա ռիսկերի մասին, որոնք կապված են պարտքերի մեծացման հաշվին ներդրումների ֆինանսավորման հետ: Չինաստանի համար ռիսկեր է առաջացնում նաև ԱՄՆ-ի նոր վարչակազմը, որը սպառնում է հովանավորչական միջոցառումների սահմանմամբ:
Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ` Չինաստանի ներդրումը համաշխարհային տնտեսական աճի մեջ գերազանցում է 30%-ը` Չինաստանին վերապահելով համաշխարհային ՀՆԱ-ի առաջատար լոկոմոտիվի դերակատարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում