Նյու Յորքում Թրամփի դեմ ակցիա են անում քաղաքապետն ու հոլիվուդյան դերասանները
Նյու Յորքում այսօր՝ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության օրը, նրա դեմ բողոքի ակցիայի են դուրս եկել քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն, նաև ամերիկացի մշակույթի գործիչներ Ռոբերտ Դե Նիրոն, Մարկ Ռուֆալոն, Ալեք Բոլդուինը, Մայքլ Մուրը:
Գազետա.ռու կայքը, հղում անլով The Hollywood Reporter-ին, գրում է, որ կինոռեժիսոր Մայքլ Մուրը գլխավորում է զանգվածային բողոքի ակցիան Թրամփի Նյու Յորքի «շտաբ-բնակարանի» մոտակայքում: Նրա խոսքով, ԱՄՆ-ում սկսվում են շատ վտանգավոր ժամանակներ:
«Լինելու է ավելի վատ, քան դուք կարող եք մտածել»,- ասել է Մուրը՝ կոչ անելով երկրի ընտրված նախագահի երդմնակալության արարողությունից հետո անցկացնել 100-օրյա բողոքի ակցիա:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես են Վաշինգտոնում պատրաստվում Թրամփի երդմնակալությանը
- Ակտիվիստները սպառնում են խաթարել Թրամփի երդմնակալության արարողությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան