
Թրամփն առաջին հրամանները կստորագրի հենց երդմնակալության օրը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է առաջին գործադիր հրամանները ստորագրել երդմնակալության օրը,-գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով Reuters-ին:
Գործակալության տվյալներով՝ Թրամփը մտադիր է օգտվել իր լիազորություններից, որպեսզի անի առաջին քայլերը Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարության և միգրացիայի սահմանափակման հետ կապված։ Բացի այդ, նա մտադիր է չեղարկել Բարաք Օբամայի որոշ հրամաններ։
Թրամփը նաև ծրագրել է շաբաթ օրն այցելել Կենտրոնական հետախուզական վարչության շտաբ, որին նա կտրուկ քննադատության էր ենթարկել նախընտրական արշավի ընթացքում և ընտրվելուց հետո։
Թրամփի համար արդեն մոտ 200 հնարավոր հրաման է ընտրվել, որոնք նա կարող է ստորագրել, սակայն նոր նախագահը կընտրի դրանցից առավել կարևորները,- գործակալությանը հայտնել է Թրամփի անցումային թիմի անանուն աշխատակիցը։
Նշենք, որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնը կստանձնի այսօրվանից: