Կասիլյասը շուտով կերկարաձգի պայմանագիրը «Պորտուի» հետ
Պորտուգալական «A Bola»-ի տեղեկություններով՝ իսպանացի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը շուտով կերկարաձգի պայմանագիրն իր այժմյան ակումբի՝ «Պորտուի» հետ։
Նշենք, որ Կասիլյասի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, սակայն, ինչպես հայտնի դարձավ վերջերս, Իկերը մտադիր է ևս մեկ տարով երկարաձգել այն։
Հարկ է ընդգծել, որ, ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, 35-ամյա դարպասապահն առաջարկներ ունի նաև ամերիկյան ակումբներից, բայց, դատելով ամեն ինչից, չի պատրաստվում հեռանալ պորտուգալական թիմից։
Հիշեցնենք, որ Կասիլյասը «Պորտու» է տեղափոխվել 2015 թ. ամռանը։