ԻՊ-ը ոչնչացրել է Պալմիրայի հնագույն ամֆիթատրոնի մի մասը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները ոչնչացրել են Սիրիայի Պալմիրա քաղաքի հնագույն ամֆիթատրոն մի մասը։ Սիրիական պետական հեռուստաալիքին հղում անելով «Ռիա նովոստի»-ն գրում է, որ հայտնի չէ, թե ինչ չափի վնաս է կրել պատմական օբյեկտը:
Տեղեկատվության համաձայն՝ ոչնչացվել է նաև հռչակավոր տետրապիլոնը՝ չորս սյունը:
Ռուսական մեկ այլ լրատվամիջոցի փոխանցմամբ էլ՝ քանդվել է հնագույն ամֆիթատրոնի ճակատային հատվածը:
ԻՊ ահաբեկիչները Պալմիրա էին ներխուժել նաև 2016թվականի վերջին և առաջ են շարժվել Հոմս քաղաքի ուղղությամբ՝ սպառնալիք ստեղծելով սիրիական ռազմաօդային ուժերի ավիաբազայի համար։
Պալմիրայի հնագույն հուշարձանների լուսանկարները՝ «Ռիա նովոստի»-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան