Ընտրությունների օրը սահմանվել է ԸՕ-ի համաձայն. Տիգրան Մուկուչյան
Օրը նշանակված է, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է կազմակերպի ընտրական գործընթացները, հետևաբար օրվա հետ կապված ցանկացած բնույթի դատողություն, առավել ևս բարոյական տիրույթի, չի հանդիսանում ԿԸՀ իրավասության առարկա: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ մեկնաբանելով ընտրությունների օրվա՝ ապրիլի 2-ի վերաբերյալ տարբեր տեսակետները:
«Օրը նշանակված է, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այն մարմինն է, որն իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթներ», -հավելեց նա:
Մուկուչյանի խոսքով, ընտրությունների օրը սահմանվել է Ընտրական օրենսգրքի համաձայն:
Նկատենք, որ հնչում էին քննադատություններ, որ ընտրությունները ապրիլի 2-ին անցկացնելը հակասահմանադրական է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան