Չեմպիոնության դեպքում` ոտքով մինչև Իտալիա
Մոսկվայի «Սպարտակի» իտալացի պաշտպան Սալվադորե Բոկետտին խոստացել է, որ եթե իր թիմը դառնա Ռուսաստանի չեմպիոն, ապա պատրաստ է ոտքով հասնել մինչև Իտալիա: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
«Չգիտեմ, թե ինչ խենթ արարքներ կարող եմ անել: Պատրաստ եմ գրեթե ամեն ինչի: Պատրաստ եմ ոտքով գնալ մինչև Իտալիա»,- հայտարարել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության առաջին շրջանից հետո մոսկովյան թիմը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Սպարտակը» 17 տուրերից հետո իր ակտիվում ունի 40 միավոր: Նրան հետապնդող «Զենիթը» վաստակել է 35 միավոր: Ռուսաստանի առաջնությունը կվերսկսվի մարտի 3-ին:
Ինչ վերաբերում է Բոկետտիին, ապա վերջինս հունվարի 17-ին երկարաձգել է պայմանագրի ժամկետը, որը նախատեսված է մինչև 2020 թ. հունիսի 30-ը: Իտալացի պաշտպանի տարեկան աշխատավարձը կազմում է 2 մլն եվրո:
Հավելենք, որ Մոսկվայից մինչև Բոկետտիի հայրենի քաղաք` Նեապոլ, հեռավորությունն ավտոմեքենայով 3200 կիլոմետր է: