Վրացի փորձագետները քննարկում են՝ ինչու է Վրաստանը համաձայնվել «Գազպրոմ»-ի պայմաններին
Վրաստանի տարածքով Հայաստան ռուսական գազի մատակարարման պայմանների վերաբերյալ կնքված համաձայնագրի վերաբերյալ Apsny.ge պարբերականը զրուցել է փորձագետների հետ՝ փորձելով պարզել, թե ինչու է Վրաստանի կառավարությունը համաձայնության եկել ռուսական պետական ընկերության հետ:
Ի՞նչ լծակներ ունի ռուսական կողմը Վրաստանի վրա ճնշում գործադրելու համար հարցին ի պատասխան, կովկասագետ Գեորգի Կանաշվիլին չի բացառել, որ վրացական կողմի վրա ոչ ճնշում է եղել, ոչ էլ վտանգ: Նրա խոսքով, փախզիջումային փաստաթղթի կնքումը հնարավոր է պայմանավորված է հանգամանքով, որ վրացական կողմը ցանկանում է պահպանել Ռուսաստանի նկատմամբ իրականացվող «վերաբեռնման քաղաքականություն»-ը:
«Իշխանություններն ու հասարակության մեծ մասն այդ քաղաքականությունը համարում են հաջողված: Երևի նրանք չեն ցանկացել հավելյալ խնդիրներ ստեղծել: Եթե վրացական կողմը չգնա զիջումների, Ռուսաստանի հետ խնդիրներ կառաջանային: Կարծում եմ՝ դա է հիմնական գործոնը»,-ասել է նա:
Գեորգի Կանաշվիլիի խոսքով, այս գործարքում պետք է հաշվի առնել նաև Հայաստանի գործոնը:
«Վրաստանի համար կարևոր է Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումը: Դա կարող է լինել հոգեբանական ճնշման լծակներից մեկը»,-ասել է կովկասագետը:
Ստեղծված իրավիճակում նա առավել խնդրահարույց է համարում այն հարցը, որ կառավարությունը չի կարողանում բացատրել հասարակությանը, թե ինչու է նման համաձայնության եկել:
«Բացի այդ խնդրահարույց է պայմանագրի ժամկետը: Եթե պայմանները լավն են ու ընդունելի, ինչո՞ւ է այն կնքվել երկու տարի ժամկետով, և ոչ թե երկարաժամկետ: Երկու տարուց մենք կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնելու: Սա ինձ ավելի խնդրահարույց հարց է թվում»,-ասել է նա:
Պրոֆեսոր Իգոր Կվեսելավն անդրադարձել է խնդրին, ինչ կլիներ, եթե վրացական կողմը հրաժարվեր փաստաթղթի կնքումից:
«Ի՞նչ կարող էին անել իշխանությունները: Եթե հրաժարվեին համաձայնագրի ստորագրումից, ապա գոյություն ունի այլընտրանքային երթուղի՝ Ռուսաստանը կարող է Հայաստան գազ հասցնել Իրանի օգնությամբ: Դա հեշտ չէ, բայց իրականանալի է: Քննադատելը հեշտ է, սակայն իրականությունն ավելի բարդ է: Այստեղ անպայման կարող են լինել գաղտնիքներ, որոնց մենք չենք տիրապետում: Ճիշտ է, մենք կարող ենք գումար կորցնել, սակայն դա կարող է արդարացված լինել, եթե կան քաղաքական նպատակներ, որոնք կարող են լինել հեռու գնացող»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Վրացագետ. Վրաստանի և «Գազպրոմ»-ի միջև կնքված փաստաթուղթը շահավետ է բոլոր կողմերի համար
- Վրացական ՀԿ-ները պահանջում են հրապարակել Հայաստանին գազի մատակարարման պայմանների վերաբերյալ փաստաթուղթը
- Վրաստանի նախագահին դուր չի գալիս Հայաստան գազ մատակարարելու վերաբերյալ «Գազպրոմ»-ի հետ կնքած փաստաթուղթը
- Վրացի նախարար. Վրաստանը պարտավորված չէ Ռուսաստանից գազ գնել
- Հայաստան գազ մատակարարելու վերաբերյալ Վրաստանի կառավարությունը համաձայնության է եկել «Գազպրոմ»-ի հետ
- ՀՀ վարչապետը ռիսկեր չի տեսնում, եթե վրացական գազամուղի 25 տոկոսը ձեռք բերի Ադրբեջանը
- Կարծում եմ՝ Հայաստան եկող գազատարն արգելափակելու իրավունք ադրբեջանական ընկերությանը չի տրվի. վրացագետ