Անտոնիո Կոնտե. «Դիեգո Կոստան ուզում է մնալ «Չելսիում»
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան պատրաստ է «Հալլ Սիթիի» հետ հանդիպմանը։
«Կոստան կարող է խաղալ «Հալլի» դեմ։ Հինգշաբթի մարզվել է «Չելսիի» ընդհանուր խմբում, և ամեն ինչ շատ լավ է անցել։ Թիկունքի մասում այլևս ցավեր չունի, ուստի պատրաստ է մտնել խաղադաշտ։
Դիեգոն կարևոր խաղացող է մեզ համար, բոլորս էլ գիտենք դա։ Երբ նա լավ մարզավիճակում է, միշտ հիանալի է հանդես գալիս։ Հաջորդ հանդիպումը նրա համար 100-րդը կլինի «Չելսիի» կազմում։ Դա գերազանց նվաճում է։ Հույս ունեմ, որ այդ իրադարձությունը հաղթանակով կնշենք։
Կոստան ուզում է մնալ «Չելսիում», նա երջանիկ է այստեղ։ Ակումբից հեռանալու մտադրություն չունի։ Ուզում է մնալ, և դա մեզ համար ամենագլխավորն է։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում Կոստայի հետ փոխհարաբերություններում»,- Կոնտեի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն։