Հերիք ու բոլ էղավ, էլ տեղ չկա. Էդմոն Մարուքյան
«Ի՞նչ եք կարծում կա՞ ելք այս իրավիճակից», -այսօր ԵԼՔ դաշինքի համաժողովում այս հարցով դահլիճում հավաքված պատվիրակներին դիմեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ինչին մարդիկ արձագանքեցին ծափահարություններով, և Մարուքյանը եզրակացրեց. «Ոնց որ թե ելք ունենք կարողանում ենք միասին գտնել ու այս իրավիճակից դուրս գալ»:
Նա հայտարարեց, որ ԵԼՔ դաշինքի ծրագրերն ու գործողությունները միտված են խաղաղ իշխանափոխության:
«ԵԼՔ դաշինքը չի ստեղծվել այսինչին կամ այնինչին միանալու համար, այլ ստեղծվել է միավորելու համար, ներառական պրոցեսներ սկսելու ու դրանք ընտրությունների միջոցով փոփոխություններ բերելու ու հաղթանակ արձանագրելու համար», -ի պատասխան բոլոր հարցումների, հայտարարեց Մարուքյանը:
Նա հստակեցրեց, որ երեք կուսակցությունները՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», միավորվել են, որպեսզի ցանկացած իրավիճակից ելք գտնեն:
Պատգամավորի խոսքով, իրենք ելք են առաջարկում այնպիսի փակուղուց, ինչպիսին Հայաստանում ստեղծված վիճակն է, երբ մարդկանց հարստահարում են, տուգանում են, ճնշում են «օրուարև չեն տալիս», չեն հարգում մարդու իրավունքները, ժողովրդավարություն չի ապահովվում:
«Այս օրերին տարբեր քաղաքական գործիչներ ելույթներ են ունենում տարբեր թեմաներով, բայց չեմ նկատում, որ խոսեն ժողովրդավարության, իրավունքի գերակայության, ազատության, փոխզսպումների, հակակշիռների մեխանիզմների մասին: Չէ՞ որ դա է հիմքը այն հասարակության, որտեղ մարդը բարձրագույն արժեք է, այն հասարակության, որտեղ մարդը բարձրագույն արժեք է, այն հասարակության, որտեղ ամեն ինչ արվում է մարդու համար, այն հասարակության որը մարդակենտրոն է, քաղհասարակություն կա ձևավորված, որտեղ ինստիտուտներ կան ձևավորված և ամեն ինչ կախված չէ մեկ անձից, այլ ինստիտուտներից:
Մենք նման պետությունում ենք ուզում ապրել ու դրա համար էլ միավորվել ենք ու փակուղուց առաջարկում ենք ելք: Հերիք ու բոլ էղավ, էլ տեղ չկա, զարմանում եմ մեր քաղաքացիների համբերության վրա», -հայտարարեց Մարուքյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մեր երկրում չպետք է լինեն մերժված մարդիկ, չպետք է լինեն օտարներ, խռովածներ. Արտակ Զեյնալյան
- Մենք կորցնելու հայրենիք չունենք, Սասուն Միքայելյան
- «Լուսավոր Հայաստան»-ի անդամը ամբիոնին մոտեցավ երկաթե շերեփով
- Մենք հակված ենք անցնցում, առանց ընդհարումների հասնել փոփոխությունների. Արամ Սարգսյան
- Մորս օրհնությունն ու բարեմաղթանքներն եմ փոխանցում ձեզ. Արամ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան