«Լիվերպուլը» Հարտի համար 13 մլն ֆունտ ստեռլինգ կառաջարկի
«Լիվերպուլը» բանակցություններ է սկսել՝ դարպասապահ Ջո Հարտի տրանսֆերը գնելու համար։ Այս մասին տեղեկացնում է sport-express.ru-ն։ Անգլիայի հավաքականի դարպասապահի իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Սիթիին», բայց այս մրցաշրջանում ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս «Տորինոյում»։ Ավելի վաղ հաղորդվել է, որ «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դժգոհ է թիմի դարպասապահներ Լորիս Կարիուսի և Սիմոն Մինյոլեի խաղից։
Ընթացիկ մրցաշրջանում Հարտը «Տորինոյի» կազմում անցկացրել է 16 խաղ և խփել 23 գոլ։