Լապշինի հարցը ՀԱՊԿ, ԵԱՏՄ համապատասխան կառույցների միջոցով թող տեղափոխեն Կրեմլ. քաղաքագետ
Բելառուսն ավտորիտար ռեժիմով պետություն է, հետևապես առանց նախագահի գիտության այնտեղ ոչինչ չի կատարվում: Ենթատեքստը ոչ միայն քաղաքական է, այլ տնտեսական,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` խոսելով ՌԴ և Իսրայելի քաղաքացի, բլոգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինին՝ Բելառուսում ձերբակալելու և Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ:
Նա նշեց, որ մերձենալով Ադրբեջանի հետ, ըստ էության, Բելառուսը տնտեսական հետաքրքրություններ ունի: Լ. Շիրինյանի խոսքով, քաղաքական իմաստով ռասիզմի դրսևորում է, նաև ֆաշիզմ է, պանթյուրքիզմ:
«Գաղութացված պետություններին և ժողովուրդներին ազատություն տալու մասին 1960 թվականի դեկտեմբերի 14-ի ՄԱԿ-ի ասամբլեայի որոշումը կա, որով Աֆրիկան, Ասիան, մնացած երկրներն ազատագրվեցին, անկախություն ստացան: Կոնվենցիայի կետերից մեկով նախատեսվում է ինքնորոշվող ժողովրդի ինքնորոշումը խանգարելու պարագայում պատժամիջոցներ սահմանել տվյալ պետության նկատմաբ, որը ոտնձգություն է դրսևորում ինքնորոշման իրավունքի իրացման հարցի կապակցությամբ: Արցախն իր բարեկամների, նաև մարդասիրական ծառայությունների միջոցով ՄԱԿ-ում պետք է սկսի գործընթաց և պահանջի պատժամիջոցներ Ադրբեջանի ֆաշիստական պետության հանդեպ»,- ասաց Լ. Շիրինյանը:
Նա տվյալ պարագայում տարօրինակ է համարում Իսրայելի վերաբերմունքը. «Ռուսաստանն իր քաղաքացուն չի հանձնում այլ պետության: Իսրայելի օրենսդրությունը ևս խստագույնս արգելում է իր քաղաքացուն ուրիշ պետության հանձել: Տարօրինակ է իսրայելական կողմի այն «սկզբունքայնությունը», որ դրսևորում է Բելառուսի հանդեպ»:
Լ. Շիրինյանը նաև տարօրինակ է համարում Բելառուսի վարքագիծը:
«Մեր դաշնակիցն ամեն տեղ ցանկացած պարագայում մեզ վնաս է տալիս: Թող ՀԱՊԿ, ԵԱՏՄ համապատասխան կառույցների միջոցով հարցը տեղափոխեն Կրեմլ: Ի՞նչ դաշնակից է, ի՞նչ պրակտիկա է կիրառում Հայաստանի հանդեպ»,- ասաց նա:
Հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է նոտա հղել, քաղաքագետը նշեց. «Հայաստանը չի կարող, թող Արցախն անի, միջազգային քաղաքականության սուբյեկետ դառնալու գործընթացի նման հնարավորություն է: Հիմա Հայ դատի գրասենյակը, ասամբլեան բոլորը պետք է խառնված լինեին: Գուցե պետք է հարցը տեղափոխել նաև հումանիտար իրավունքի ոլորտ, միայն մարդու իրավունքների ոլորտը չէ: Պետք է համապարփակ աշխատել»:
Հարակից հրապարակումներ`
- Արա Ղազարյան. Լապշինի նկատմամբ քրեական հետապնդման նպատակը ոչ թե հանցավորության դեմ պայքարն է, այլ քաղաքական է
- Արցախի ՄԻՊ-ը՝ Լապշինի արտահանձնման մասին. «Արցախի վերաբերյալ ազատ խոսքը լռեցնելու փորձ է»
- Արա Զոհրաբյան. Պետք է պաշտպանել Ալեքսանդր Լապշինին
- Լապշինի դեմ կատարվածը լուրջ վտանգ է խոսքի ազատության ու մարդու իրավունքների տեսանկյունից. Պաշտպան
- ԱՄՆ Պետդեպն անդրադարձել է բլոգեր Լապշինի արտահանձմանը
- Ալեքսանդր Լապշինի պաշտպանության հարցով Արա Զոհրաբյանը դիմել է Ռուսաստանի և Բելառուսի գործընկերներին
- Լավրովը դեմ է արտահայտվել Լապշինի արտահանձնմանը
- «Ազատություն Լապշինին». Ակցիա Բելառուսի դեսպանատան դիմաց
- Հրեա ճանապարհորդ Լապշինը գոհ է, որ հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակ»-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան