ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը Պալմիրայում հնագույն թատրոնի ոչնչացումը համարում է ռազմական հանցագործություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները ստացել են տվյալներ, որոնք հաստատում են, որ Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքում ահաբեկիչները ոչնչացել են ճարտարապետական համալիր Տետրապիլոնը և ամֆիթատրոնի նախաբեմը: ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել են միջազգաին կազմակերպությունից:
«Այս միտումնավոր ոչնչացումները նոր ռազմական հանցագործություն են և մեծ կորուստ սիրիական ժողովրդի, ամբողջ մարդկության համար»,- հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:
Նրա խոսքով, «մշակութային ժառանգությանը նոր հարվածը» հասցվել է «մի քանի ժամ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ հնագույն թատրոնի տարածքում զանգվածային մահապատիժների մասին»:
«Սա խոսում է այն մասին, որ ծայրահեղականները ձգտում են ոչնչացնել նաև պատմական, մշակութային հուշարձանները, որպեսզի սիրիական ազգին զրկեն անցյալից և ապագայից», - ասել է Ի.Բոկովան:
Պալմիրայի Տետրապիլոնը վկայում է հզորագույն մի ժամանակաշրջանի (մ.թ 270 թվականը) մասին, երբ Զենոբիա թագուհին հասավ իր իշխաության գագաթնակետին: Պալմիայի թատրոնը թվագրվում է մ.թ. 2-րդ դարով: Պալմիրան ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության ցանկում 1980 թվականին, իսկ 2013-ից ընդգրկվել էվտանգված հուշարձանների Համաշխարհային ժառանգության ցուցակում:
Հիշեցնենք, որ 2015թ-ի մայիսից Պալմիրան գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հսկողության տակ: 2016-ի մարտի 27-ին սիրիական բանակը և աշխարհազորայիններն ամբողջությամբ ազատագրել էին քաղաքը «Իսլամական պետություն»-ից:
Այս տարվա հունվարի 18-ին ՌԴ ՊՆ տեղեկատվություն էր ստացվել, որ ահաբեկիչները Պալմիրա մեծ քանակությամբ պայթուցիկներ են տեղափոխել՝ քաղաքում պատմական մշակութային հուշարձանները ոչնչացնելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- ԻՊ-ը ոչնչացրել է Պալմիրայի հնագույն ամֆիթատրոնի մի մասը
- Սիրիական բանակը հետ է գրավել Պալմիրայի բարձունքներից մեկը
- Ինչու՞ են իսլամականները պահում Պալմիրայի մոտ վերցված ՀՕՊ համակարգը
- Սիրիական բանակը դադարեցրել է ԻՊ առաջխաղացումը դեպի Պալմիրա
- ԻՊ-ը կրկին գրավել է Պալմիրան
- Մեդինսկի. Պալմիրայում հուշարձանների վերականգնումը հնարավոր է ռազմական գործողությունների ավարտից հետո
- ՌԴ Գիտությունների ակադեմիան հայտնում է Պալմիրայում մշակութային շերտի լուրջ վնասվելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան